-
16.11.2020|
23:07
Շուշին եթե ծախել են, ծախել են վերջին 30 տարվա ընթացքում, որովհետև Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
16.11.2020|
23:00
Ստախոս դավաճան, ամեն ասածիցդ հետո, դիմացդ դնելու եմ փաստաթուղթ՝ ապացուցելու, թե ինչ աստիճանի վիժվածք ես դու։ Սա քո ստորագրած փաստաթղթին նախորդող տարբերակներից է։ Սրանից հետո ստացել ես ևս մեկ առաջարկ, որից հետո ստեղծեցիր անելանելի վիճակ՝ ստորագրելով կապիտուլյացիայի փաստաթուղթը։
-
16.11.2020|
22:50
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հերքել է Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմական գործողությունները դադարեցնելու հայտարարությունից հետո սահմանային գծերի որևէ փոփոխություն: Խաթիբզադեի խոսքով՝ Թեհրանը հայտարարությունում նշվող միջանցքը դիտարկում է որպես տարանցիկ ուղի, ոչ ավելին:
-
16.11.2020|
22:43
Հրադադարի ռեժիմը պահպանվում է Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով, հայտնել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
-
16.11.2020|
22:34
Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը հեռախոսով քննարկել են ռուս-հայ-ադրբեջանական եռակողմ հայտարարության արդյունքում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման հարցը:
-
16.11.2020|
22:32
Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց, այսօր պարզաբանում է տարածել ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը` պատասխանելով հարցին, թե ո՞ր փաստաթղթերում և ի՞նչ ձևով է քննարկվել Արցախի Շուշի քաղաքի հանձնման հարցը։
-
16.11.2020|
13:05
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօրվա օնլայն ասուլիսում անդրադարձավ իր ֆեյսբուքյան գրառմանը, որը քաղաքացիներից շատերը քաղաքացիական պատերազմի կոչ են ընկալել։ Ըստ նրա՝ հիմա իրավիճակն այնպիսին է, որ խոսքը կարող են մեկնաբանել տարբեր ձևերով։ Ըստ Փաշինյանի՝ այս գրառման հետ կապված շահարկումներն անտեղի են։
-
16.11.2020|
13:04
Երեկ տեղեկություն եղավ, որ նոյեմբերի 11-ին Արցախ վերադարձող 4 քաղաքացիները Ստեփանակերտ-Մարտունի ճանապարհահատվածում անհետացել են:
-
16.11.2020|
12:53
ԱՄՆ-ի National Interest-ը ներկայացրել է Ղարաբաղյան հակամարտությունում ամերիկյան հետախուզության 3 գլխավոր սխալները:
-
16.11.2020|
12:52
Եվս 475 փախստական վերադարձել է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն: